ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը վտանգված է. Ջոն Քերի
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ կասկածվողների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումների հետ կապված ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին թուրքական կառավարությանը ժողովրդավարական սկզբունքներին հետեւելու կոչ է արել:
Washington Post թերթը հայտնում է, որ Քերին անհանգստություն է հայտնել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո շարունակվող ձերբակալությունների եւ հազարավոր չինովնիկների կալանավորվելու կապակցությամբ: Ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի ղեկավարությունը չի բացառել երկրում, մահապատիժը վերականգնելու հնարավորությունը:
Ամերիկյան թերթի կարծիքով` նման գործողությունները վտանգում են ժողովրդավարական սկզբունքները, իսկ դա իր հերթին հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



