Թուրքիայում արգելվել է պետծառայողներին լքել երկրի տարածքը
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո արգելվել է պետծառայողներին լքել երկիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Կանաչ» անձնագիր (այս անձնագիրը տրվում է բարձրաստիճան պաշտոնյաներին) ունեցողները երկրի տարածքից դուրս գալու համար պետք է աշխատանքի վայրից պաշտոնական փաստաթուղթ ներկայացնեն:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է իշխանության կողմնակից 208 մարդ, որից 60-ը` ոստիկան, 3-ը` զինվոր, 145-ը` քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1491 է: Ձերբակալվածների թիվը 7 հազար 543 է: 316 մարդ կալանավորված է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



