Թուրքիայի ոստիկանությունը Անթալիայի օդանավակայանում սպանել է բանտից փախած բանտարկյալի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ոստիկանությունը Անթալիայի միջազգային օդանավակայանում սպանել է բանտից փախած բանտարկյալի: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, բանտարկյալը չի ենթարկվել ոստիկանության պահանջներին:
Օդանավակայանում հերթապահություն իրականացնող ոստիկանները նկատել են կասկածելի անձի, ով դուրս գալով օդանավակայանից, պատրաստվում էր նստել ավտոմեքենա: Նրան հրամայել են կանգ առնել, բայց անհայտ անձը չի ենթարկվել ոստիկանության պահանջներին: Նա դուրս է թռել ավտոմեքենայից և փորձել է փախչել: Ոստիկանները նրա ուղղությամբ կրակ են բացել, որի հետևանքով նա մահացել է: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը բանտից փախած բանտարկյալ է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



