Աբրահամ Խաշմանյանը հույս ունի հաջողության հասնել Երևանյան խաղում
SPORTՉեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի 2-րդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը ուժերն է չափելուԹբիլիսիի «Դինամո»-ի հետ: Հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպեց երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:«Արմենպրես»-ը հայտնում է, որ «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը լիահւյս է, որ իրենք կարողանալու են այս խաղում ցուցադրել լավագույն որակները և հասնել հաջողության.
«Տրամադրությունը շատ լավ է, տղաները պատրաստ են: Պատրաստ ենք առաջին րոպեներից անցնել հարձակվողական գործողությունների: Շատ եմ կարևորում երկրպագուների գործոնը: Ցանկանում եմ, որ շատ մարդիկ լինեն՝ անկախ խաղի ընթացքից: Թիմը պետք է զգա, որ երկրպագուներն իրենց մեջքին են: Կուզեմ, որ «Հանրապետական»-ը գոնե կիսով լեցուն լինի»,-ասեց Աբրահամ Խաշմանյանը:
«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի խոսքով մրցակիցը շատ ուժեղ է, հիանալի թիմային խաղ է ցուցադրում, ֆուտբոլային հնարավորություններով ու ենթակառուցվածքներով գերազանցում է իրենց,սակայն իրենք ամեն ինչ կանեն այս խաղում:
«Դինամոն» լավ թիմ է: Ռեալ նայենք, պատահական չէ, որ իրենց թիմում հավաքականի 7 ֆուտբոլիստներ կան: Օտարկրացի հիանալի ֆուտբոլիստներ ունեն, հարձակվողներից մեկը տեղափոխվել է Կիևի «Դինամո»: Մեկ նպատակ կա՝ հաղթանակը: Ինքս նախորդ հանդիպումը դիտել եմ 3, իսկ թիմի հետ 1 անգամ. պարզապես չեմ ցանկացել ծանրաբեռնել ֆուտբոլիստների գլուխները: Սովոր ենք վրացական ֆուտբոլը տեսնել անհատական գործողություններով, սակայն նշեմ, որ թիմային լավ ֆուտբոլ են խաղում»- նշեց Աբրահամ Խաշմանյանը:
«Ալաշկերտ»- «Դինամո» հանդիպումը կկայանա վաղը երևանի ժամանակով` ժամը 19:00-ին: Առաջին խաղում հայկական ակումբը պարտություն է կրել 2 գնդակի տարբերությամբ: