Մերկել. Մահապատժի վերականգնման դեպքում Թուրքիան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին
INTERNATIONAL NEWSՄահապատժի վերականգնման դեպքում Թուրքիան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ըստ Reuters-ի, Մերկելը զգուշացրել է, որ ԵՄ-ն ու Գերմանիան կտրականապես դեմ են մահապատժի վերականգնմանը, եւ նման քայլը համատեղելի չէ ԵՄ-ին անդամակցելու՝ Անկարայի նպատակի հետ:
Գերմանիայի կանցլերն Էրդողանին կոչ է արել հետեւել օրենքի գերակայության եւ իրավաչափության սկզբունքներին՝ կապված երկրում պետական հեղաշրջման փորձի հետ: Նա նաեւ նշել է, որ զանգվածային ձերբակալությունների ալիքն անհանգստություն է առաջացնում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



