Հաճախակիացել են Հայաստանի մարզերում առանձին գյուղերի գազամատակարարումը դադարեցնելու դեպքերը.«Ժողովուրդ»
ECONOMICS«Ինչպես հայտնի է՝ հուլիսի 10-ից սկսած Ռուսաստանի Դաշնությունից մեկ ամսով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գազամատակարարումը դադարեցվել է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական և սողանքի շրջանում նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներն իրականացնելու համար։ «Ժողովուրդ»֊ը ահազանգ ստացավ առ այն, որ հուլիսի 10-ից հետո հաճախակիացել են Հայաստանի մարզերում առանձին գյուղերի գազամատակարարումը դադարեցնելու դեպքերը։ Երբեմն գազամատակարարման դադարները տևում են նույնիսկ մեկ կամ երկու օր։ Որպես կանոն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից անջատումները պատճառաբանում են գազատարները վերանորոգելու պրոֆիլակտիկ աշխատանքներով։ Սակայն կարծիքներ կան, որ այսպես «Գազպրոմ-Արմենիան» իրականում փորձում է հնարավորինս նվազեցնել գազի սպառման ծավալները, ձեռքի հետ էլ վերանորոգման աշխատանքներն են իրականացվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։