Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարն իրեն անվանել է հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթյուրքը խոստովանել է, որ նա է կանգնած եղել ապստամբների հետևում, ովքեր կազմակերպել էին ձախողված հեղաշրջման փորձը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:
Հաղորդվում է, որ Աքըն Օզթյուրքը դատախազությունում խոստովանական հայտարարությամբ է հանդես եկել: Ավելի վաղ նա ձերբակալվել էր և կալանքի տակ էր պահվում:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբերքաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ:Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայիարդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում«զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է,որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



