Ալմաթիում իրադրությունը կայուն Է, բոլոր օբյեկտները գործում են կանոնավոր ռեժիմով
INTERNATIONAL NEWSԱլմաթիում, որտեղ հուլիսի 18-ին ահաբեկչական գործողություն Է տեղի ունեցել, բոլոր օբյեկտները գործում են կանոնավոր ռեժիմով: Հուլիսի 19-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է Ալմաթիի Ներքին գործերի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ, Ազիմբեկը:
«Քաղաքում իրավիճակը կայուն Է, քաղաքացիների կյանքի եւ առողջության համար սպառնալիքներ չկան: Իրադրությունը գտնվում Է իրավապահ մարմինների լիակատար վերահսկողության ներքո: Բոլոր օբյեկտները գործում են կանոնավոր ռեժիմով»,- ասել Է նա:
Հուլիսի 18-ին Ալմաթիում հարձակում Է կատարվել քաղաքի ներքին գործերի շրջանային վարչության եւ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի շենքի վրա: Դրա հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, ներառյալ երեք ոստիկաններ, վիրավորվել Է ութը, նրանց թվում վեցը՝ ոստիկաններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



