Գերմանիայում գնացքի ուղեւորների վրա հարձակված աֆղանի սենյակում ԻՊ-ի դրոշ են գտել
INTERNATIONAL NEWSԳերմանացի քննիչներն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ինքնանշեն դրոշ են գտել այն սենյակում, որտեղ ապրում Էր Աֆղանստանից փախստականը, որը Գերմանիայի հարավում կացնով հարձակվել Է գնացքի ուղեւորների վրա:
Այս մասին հայտնել Է Բավարիայի Ֆեդերալ Երկրամասի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը, հաղորդել Է Reuters լրատվական գործակալությունը: Հարձակումը կատարվել Է հուլիսի 18-ի երեկոյան Գերմանիայի Թրոյխթլինգենից Վյուրցբուրգ մեկնող մերձքաղաքային գնացքում: Վերջին տվյալներով՝ տուժել Է առնվազն 15 մարդ:
Հանցագործություն կատարելուց հետո հարձակվողը փորձել Է փախչել, բայց ոչնչացվել Է ոստիկանության կողմից: DPA գործակալության տվյալներով՝ որոշ տուժածների վիճակը գնահատվում Է որպես լուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



