Մեքսիկայի նախագահը ներողություն Է խնդրել իր կնոջ կողմից 7 մլն դոլարով տուն գնելու համար
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի ղեկավար Պենյա Նիետոն ներողություն Է խնդրել այն սկանդալի համար, որը կապված Է երկու տարի առաջ իր կնոջ կողմից կառավարական կապալառուից 7 միլիոն դոլարով տուն գնելու հետ:
Ինչպես հաղորդել Է BBC-ն, Նիետոն ասել Է, որ խախտել Է մարդկանց հավատը նախագահի եւ կառավարության նկատմամբ: Ըստ որում նա նշել Է, որ խախտել Է օրենքը եւ խոստացել Է կրկնապատկել կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը:
«Ամենայն խոնարհությամբ ես ձեզնից ներողություն եմ խնդրում»,- ասել Է նա:
Շքեղ տան գնումը հարուցել Է հասարակության քննդադատությունը, թեեւ նրա կինը պնդել Է, որ անշարժ գույքը գնել Է այն հոնորարներով, որոնք ստացել Է դերասանուի աշխատելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



