Երիտասարդն իրեն դիմահարդարելով ստեղծում է «Գահերի խաղի» հերոսուհիների կերպարները
PHOTOԴուք «Գահերի խաղի» սիրահա՞ր եք: Եթե, այո´, ուրեմն ձեզ անպայման դուր կգան ֆիլիպինցի Պաոլո Բալեստերոսի կերպարանափոխությունները և «Գահերի խաղի» հերոսուհիների վերածվելը:
Պաոլոն, տիրապետելով դիմահարդարման բոլոր գաղտնիքներին, կարողացել է իրեն նմանեցնել «Գահերի խաղի» գլխավոր հերոսուհիներին:
Նայեք այս լուսանկարները և կհամոզվեք, որ Պաոլոն իսկապես տաղանդավոր է:
Արիա Սթարք
Կերպարները ստանալու համար Պաոլոն օգտագործել է մեծ քանակության հիմքեր, տոնային քսուքներ, ընդգծիչներ, շրթներկ, կեղծամ, կոնտակտային լինզաներ և շատ այլ միջոցներ:
Դեյեներիս Թարգարիեն
Սերսեյա Լանիսթեր
Պաոլոյի Ինսթագրամի էջն արդեն ունի 1.7 միլիոն հետևորդ:
Բրիեն Թարթեցի
«Գահերի խաղի» հերոսուհիները միակը չեն, ում Պաոլոն կարողանում է կերպավորել: Նա նաև ստեղծել է Ջիջի Հադիդի, Դակոտա Ջոնսոնի, Քեյթլին Ջենների և այլ հայտնիների կերպարները:
Մելիսանդրե
Սանսա Սթարք
Մերգրի Թայրել Եթե ձեզ դուր եկան Պաոլոյի աշխատանքները և ցանկանում եք տեսնել նաև այլ կերպարներ, ապա այցելեք նրա Ինսթագրամի էջը և կրկին կհամոզվեք նրա տաղանդի մեջ:
Իսկ ահա Պաոլոն՝ առանց դիմահարդարման:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: