Հրաձգության չեմպիոն Հայկ Բաբայանը վերադարձել է Հայաստան
SPORTՌուսաստանի Յակուտսկ քաղաքում հուլիսի 5-ից 17-ը տեղի ունեցող «Ասիայի երեխաներ» 6-րդ մարզական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Մրցումներն անց էին կացվում 22 մարզաձևից: Հայ 15 մարզիկ մրցում էր 9 մարզաձևից: Հրաձգությունից մասնակցող Հայկ Բաբայանը դարձել է չեմպիոն: Մեդալներ կան նաև այլ մարզաձևերից, սակյան միակ ոսկին հրաձգությունից է: Հայկ Բաբայանը «Երևանի հրաձգության մանակապատանեկան մարզադպրոց-»ի սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:
Օդամղիչ հրացան, 10մ տղաների պայքարում Հայկ Բաբայանը, խոցելով 620,3միավոր, 1-ին հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ: Նրան հաջորդել էին 607,5 միավորով Բանգլադեշը և 606,2 միավորով Ռուսաստանը ներկայացնող մարզիկները: Եզրափակչում Հայկ Բաբայանը գերազանցել է բոլորին՝ խոցելով 208,1 միավոր և պահպանել դիրքերը`ճանաչվելով չեմպիոն: Մարզական խաղերի մասնակիցները մինչև 16 տարեկան երեխաներ էին, իսկ Հայկ Բաբայանը դեռ 13 տարեկան է: