Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո երկու ուղղաթիռի գտնվելու վայրն անհայտ է մնում
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո դեռևս անհայտ է երկու ռազմական ուղղաթիռի և դրանում եղած անձանց գտնվելու վայրը: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականի լրագրող Աբդուլքադիր Սելվին:
Նա հայտնում է, որ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը երկու ռազմական ուղղաթիռ թռել են Մարմարիսի անտառածածկ հատվածների ուղղությամբ: Այդ տարածքներում վայրէջք կատարելուց հետո նրանք կորել են տեսադաշտից:
Ենթադրվում է, որ ուղղաթիռում եղած անձինք ուղևորվել են Մարմարիս` փրկելու 25 անձանց, ովքեր հարձակում էին իրականացրել այն հյուրանոցի վրա, որտեղ հանգստանում էր Էրդողանը: Հասկանալով, որ նրանց ծրագիրը ձախողվել է, այդ 25 անձինք փախել էին անտառ:
Ներկայում շարունակվում են որոնողական գործողությունները ուղղաթիռներն ու զինվորներին հայտնաբերելու նպատակով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



