«Նապոլի»-ն Իգուաինի աշխատավարձը պատրաստ է բարձրացնել 2 միլիոն եվրոյով
SPORTԻտալական «Նապոլի»-ն շարունակում է ջանքեր չխնայել թիմի հարձակման առաջատար Գոնսալո Իգուաինին պահելու համար: «Նապոլի»-ի տնօրեն Աուրելիո Դե Լաուրենտիսը արգենտինացի հարձակվողին առաջարկում է նոր պայմանագիր` ընդլայնված ֆինանսական հնարավորություններով: Նեապոլյան ակումբում պատրաստ են Իգուաինի աշխատավարձը ավելացնել 2 միլիոն եվրո յով, որի դեպքում ֆուտբոլիստն արդեն տարեկան կվաստակի 7,5 միլիոն եվրո: Դեպքերի այսպիսի զարգացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆուտբոլիստի համար իսկական որս են սկսել մի շարք գրանդ ակումբներ:
Այս մասին գրում է «Football Italia»-ն:
Իտալիայի ավատված առաջնությունում Գոնսալո Իգուաինը դարձել է ռեկորդային` 36 գոլի հեղինակ: Իգուաինի համար պայքարում են նաև չինական ակումբներ, որոնք պատրաստ են խաղացողին դարձնել ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում: