Ռուս ամուսիներն ապրում են 150 կիլոգրամանոց արջի հետ
PHOTO
Սվետլանա և Յուրի Պանտելեենկոները ապրում են Մոսկվայում և վարում են նորմալ կյանք, չնայած այն փաստին, որ նրանք տանը ունեն 150 կիլոգրամանոց Ստեպան անունով արջ: Ամուսինները վերցրել են Ստեպանին, երբ նա դեռ ձագուկ էր: Նրան որսորդները վնասել և թողել էին անտառներում, երբ նա ընդհամենը 3 ամսական էր: |
|
|
|
|
Հիմա Ստեպանը 23 տարեկան է: Նա 2 մետր հասակ ունի և վայելում է իր կյանքը իր մարդկային ընտանիքի հետ:
«Նա շատ է սիրում մարդկանց և շատ ընկերական է,»- ասում է Սվետլանան:
«Անկախ նրանից, թե ինչ կասեն մարդիկ, նա ընդհանրապես ագրեսիվ չէ: Նա երբեք մեզ չի կծել: »
Ստեպանին պահելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ նա օրական ուտում է 25 կգ ձուկ, բանջարեղեն և ձու:
Ստեպանը շատ է սիրում լուսանկարվել:
Նա նաև շատ է սիրում հեռուստացույց դիտել:
Նույնիսկ եթե նա զբաղեցնում է ողջ բազմոցը:
Նա օգնում է Յուրիին ջրել այգին:
Ինչպես նաև սիրում է գնդակով խաղալ Պանտելեենկոների հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: