«Արի տուն» ծրագրի մասնակիցներն այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը
SOCIETYՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի տասնյակ ներկայացուցիչներ այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայության ընթացքին, հայ զինվորի առօրյային:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասում նախապես բացազատված ուսումնական կետերում զինծառայողները «Արի տուն» ծրագրի մասնակիցներին բացատրել են մարտական հերթապահության անցկացում, ներկայացրել զենքերի գործածման կարգը, մանրամասնել զինվորական ծառայության նրբություններն ու իրենց առջեւ դրված խնդիրները:
Զորամասի ակումբում հյուրերն ու զինվորական անձնակազմը դիտել են թատերական ներկայացում, որին հաջորդել են հայրենասիրական երգերի կատարումները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



