Մեծ Բրիտանիան չի լքի ԵՄ-ն 2016թ-ի ընթացքում
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիան դեռևս չի դիմի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով նախատեսված ԵՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այս մասին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում հայտարարել է երկրի կառավարության իրավաբան Ջեյսոն Քոփելը:
Այս քայլն, ըստ էության, նշանակում է, որ 2016թ-ի ընթացքում Մեծ Բրիտանիան դեռևս դուրս չի գա ԵՄ-ից: Այս մասին տեղեկատվությունը հաստատել է երկրի նորանշանակ վարչապետ Թերեզա Մեյը:
Լիսաբոնը պայմանագրի այս հոդվածը դեռևս երբևէ չի գործարկվել: Վերջինիս դիմելը պարտադիր է ցանկացած ԵՄ անդամ երկրի համար, որը ցանկանում է լքել միությունը: Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով բնակչության մեծամասնությունը` 52 տոկոսը, կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



