«Ալաշկերտ»- ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Դինամո»-ի հետ
SPORT«Չեմպիոնների Լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի «Ալաշկերտ»-«Դինամո» հանդիպումը ավարտվեց: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ առաջին կեսում նվազագույն հաշվով պարտվելուց հետո, հայկական ակումբը կարողացավ 2-րդ կեսում հավասարեցնել հաշիվը և հանդիպումն այդպես էլ ավարտվեց:
2-րդ խաղակեսը երևանյան ակումբի ֆուտբոլիստները դուրս եկան խաղադաշտ լի վճռականությամբ՝ փոխելու իրավիճակը: Մեր թիմը տիրեց նախաձեռնությանը,սակայն առաջին գրոհը հենց մեր դարպասի ուղղությամբ եղավ: Հանդիպման 50-րդ րոպեին Օտար Կետեիշվիլիի փոխանցումից հետո Գեորգի Կվիլիթայան նպաստավոր դիրքից անհասկանալի շեղ հարվածեց: «Ալաշկերտ»-ի հաջորդ գրոհը, վերջապես, ավարտվեց դարպասի գրավումով: Նորայր Գյոզալյանը ձախ եզրից մտնելով տուգանային հրապարակ գնդակը ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը և հավասարեցրեց խաղի հաշիվը` 1-1:Հայ ֆուտբոլիստներ ոգևորվեցն ձեռք բերածով և արդեն 55-րդ րոպեին կարող էին առաջ անցնել հաշվի մեջ: Պաշտպանության կենտրոնում վստահ գործեց Ռենե Սանթոսը և «Ալաշկերտ»-ին զրկեց գոլ խփելու հնարավորությունից: Վրացական ակումբը վտանգավոր գրոհով պատասխանեց 69-րդ րոպեին:Դվալիշվիլիի հեռահար հարվածից հետո գնդակը աննշան բարձր ընթացավ հորիզոնական դարպասաձողի վրայով: Խաղը աստիճանաբար հանդարտվեց և միայն 82-րդ րոպեին Պապունաշվիլիյի վտանգավոր հարվածը եղավ: Գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Երևանյան ակումբը այս խաղում կարողացավ մրցակցի հետ հավասար պայքար մղել,սակայն առաջին խաղում բաց թողած գնդակները ետ բերել այդպես էլ չհաջողվեց և Հայաստանի չեմպիոնը ստիպված եղավ թողնել պայքարը: Հաջորդ փուլում Թբիլիսիի «Դինոմո»-ն կհանդիպի Զագրեբի համանուն թիմի հետ: