Քերին հայտարարել է սիրիական հարցով բանակցությունների առնչությամբ Լավրովի հետ փոխհամաձայնության մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեն համատեղ ընկալում այն հարցի շուրջ, թե որ ուղղությամբ է շարժվում Սիրիայի հարցով բանակցային գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասն Քերին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո:
«Մենք երկուսս էլ հավատում ենք, որ կա ընկալում այն հարցի առնչությամբ, թե որ ուղղությամբ պետք է շարժվի բանակցային գործընթացը, ինչ նպատակների պետք է հասնենք: Մեր թիմերը կհանդիպեն առաջիկայում` նոր խթան տալու համար հրադադարի ռեժիմին, որպեսզի կարողանանք շարունակել պայքարը «Ալ-Քաիդայի», «Ջաբհաթ ալ-Նուսրայի», «Իսլամական պետության» դեմ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank
3
Unibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"
4
Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwr...
5
Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community



