«Ալաշկերտ»-«Դինամո» խաղն ավարտվեց ոչ-ոքի, սակայն երրորդ փուլ անցավ վրացական թիմը
SPORTԱյսօր Երեւանի Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի որակովորման երկրորդ փուլի՝ «Ալաշկերտ»-«Դինամո» պատասխանը խաղը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի, սակայն քանի որ Թբիլիսիում կայացած նախորդ խաղն ավարտվել էր 0-2՝ հօգուտ վրացիների, ընդհանուր հաշվի արդյունքում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պարտություն կրեց, իսկ հաջորդ փուլ անցավ վրացական «Դինամոն»: Հանդիպումը վարեց շվեդական մրցավարական կազմը:
«Ալաշկերտի» երկրպագուները վրացական թիմի մարզադաշտ դուրս գալուն պես իրենց դժգոհությունն արտահայտեցին սուլոցներով եւ վանկարկումներով: Առաջին խաղակեսի 21-րդ րոպեին խաղի առաջին գնդակը «Ալաշկերտի» դարպասն ուղարկեց վրացական թիմի ֆուտբոլիստը: Առաջին խաղակեսի ավարտին թեթեւ բախում տեղի ունեցավ հայ եւ վրացի երկրպագուների միջեւ, ինչին արագ միջամտեցին մոտակայքում գտնվող ոստիկանները՝ «Դինամոյի» երկրպագուներից մի քանիսին դուրս հանելով մարզադաշտի տարածքից: «Ալաշկերտն» իր պատասխան գնդակը վրացիների դարպաս ուղարկեց արդեն երկրորդ խաղակեսում՝ այդպիսով հավասարեցնելով հաշիվը (1-1):
Եվրագավաթների այս մրցաշրջանում հայկական միակ հույսը «Շիրակն» է, որը երկու օր անց անցկացնելու է Տրնավայի «Սպարտակի» հետ պատասխան հանդիպումը մրցակցի հարկի տակ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան