Պորոշենկոն բացառել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի եղբայրության հնարավորությունը
INTERNATIONAL NEWSՌուսներն ու ուկրաինացիները նույն ժողովուրդը չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ մեկնաբանելով երկու երկրների ընդհանրության վերաբերյալ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
«Եղբայրական ժողովուրդներ չկան պատերազմի ժամանակ: Կա միասնական ուկրաինական ժողովուրդը, որն ընթանում է դեպի Եվրոպա, եւ կա ռուս ժողովուրդ, որը խորը ճգնաժամ է ապրում»,- ասել է Պորոշենկոն հասարակական գործիչների հետ կայացած հանդիպմանը:
Ինչպես նշել է նախագահը, Ուկրաինան Ռուսաստանից տարբերվում է ուժեղ տեղական ինքնակառավարմամբ: «Ինքնակառավարումը եղել է ու կլինի մեր քաղաքակիրթ առանձնահատկություններից մեկը, որոնք մեզ տարբերում են Ռուսաստանից եւ մոտեցնում Եվրոպային»,- ասել է նա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



