Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բակերը կունենան արտաքին լուսավորության նոր համակարգ
SOCIETYՄայրաքաղաք Երևանի վարչական շրջաններում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարեկան ծրագրով ավարտին են մոտենում Անդրանիկի 35, 37 շենքերի հարևանությամբ գտնվող ընդարձակ բակի բարեկարգման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագծի համաձայն բակը նկարազարդվել է, համալրվել զրուցարաններով, մարզասարքերով: Այստեղ իրենց հանգիստը կարող են անցկացնել ինչպես հարևանությամբ գտնվող, այնպես էլ հարակից շենքերի բնակիչները: Բակը կունենա նաև արտաքին լուսավորության նոր համակարգ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



