Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Ինտեր»-ի հետ խաղին
SPORT«Ռեալ Սոլթ Լեյք»-ը ընկերական հանդիպում է անցկացրել Միլանի «Ինտեր»-ի հետ: Յուրա Մովսիսյանը մասնակցելէ հանդիպմանը առաջին րոպեներից և խաղադաշտում անցկացրել է 31 րոպե,այնուհետև իր թիմակից մի քանի ֆուտբոլիստների հետ միաժամանակ փոխարինվել է:
Հանդիպման սկզբում ավելի հաջողակ են գտնվել «Ռեալ Սոլթ Լեյք»-ի ֆուտբոլիստներն, ովքեր կարողացել են խաղի 18-րդ րոպեին բացել հաշիվը: Գոլի հեղինակ է դարձել Ջորդան Ալենը: Միլանյան ակումբի ֆուտբոլիստները հաշվի տարբերությունը վերականգնել են առաջին կեսի 42-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել Դանիելե դե Ամբրոզիոն: «Ինտեր»-ը առավելության է հասել հիմնական ժամանակին ավելացրած րոպեների ընթացքում: Հաղթական է դարձել Ստեֆան Յովետիչի հարվածը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



