Հայաստանը «Ասիայի երեխաներ» 6-րդ միջազգային մարզական խաղերում նվաճել է 7 մեդալ
SPORTՀայաստանի Հանրապետության մարզական պատվիրակությունը «Ասիայի երեխաներ» 6-րդ միջազգային մարզական խաղերում նվաճել է 7 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե: Ինչպես տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության լրատվական բաժնից, ոսկե մեդալ է նվաճել գնդակային հրաձգություն մ արզաձևում հանդես եկած Հայկ Բաբայանը: Արծաթե մեդալներ են նվաճել կուրաշ մարզաձևում հանդես եկած ձյուդոիստներ՝ 65 կգ քաշային Տիգրան Յաղուբյանը և 55 կգ քաշային Արսեն Ավեդիսյանը:
Խաղերի բրոնզե մեդալակիրներ են դարձել կուրաշ մարզաձևում հանդես եկած 45 կգ քաշային սամբիստ Սամվել Մկրտչյանը, սամբո մարզաձևում 46 կգ քաշային Արամ Աղաջանյանը, ազատ ոճի ըմբշամարտի և խապսագայ մարզաձևի մրցաշարին մասնակցած 55 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան :Մեր հավաքական թիմը ճանաչվել է խաղերի «Ամենահամերաշխ թիմ» և արժանացել պատվոգրի:
ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել ազատ ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, գեղարվեստական մարմնամարզություն, շախմատ, հրաձգություն, կուրաշ, խապսագայ մարզաձևերում: Խաղերին մասնակցել են 36 պետություններ ներկայացնող մինչև 16 տարեկան ավելի քան երեք հազար մարզիկներ: