21-ամյա քաղաքացին Կիեւյան կամրջից ինքնասպան լինելու փորձ է արել
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջի վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ կամրջից ցած նետվելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի հետ եւ մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 21-ամյա Ա. Մ.-ի ինքնասպանության փորձը տեղի ուժերով կանխվել է:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, իսկ ՀԽԳ հրահանգիչն անցկացրել է հոգեբանական խորհրդատվություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



