7 փաստ հարաբերությունների մասին, որ պետք է իմանալ մինչև ամուսնանալը
PHOTOԻ տարբերություն հեքիաթների, իրական կյանքում դուք պետք է մեծ աշխատանք տանեք՝ իդեալական հարաբերություններ ունենալու համար:
-
Մարդիկ, ովքեր ամուսնանում են 23 տարեկանից ավելի ուշ, ավելի քիչ հավանական է, որ կբաժանվեն:
2014 թվականին Փենսիլվանիայի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զույգերը, ովքեր միասին ապրում կամ ամուսնանում են 18 տարեկանում, 60% հավանականություն ունեն հետագայում բաժանվելու, մինչ մարդիկ, ովքեր ամուսնանում են 23-ում կամ ավելի ուշ, 30% հավանականություն ունեն բաժանվելու:
-
Սիրո շրջանը տևում է մեկ տարի
Մոնմաութի համալսարանի հոգեբան Գարի Լեվանդովսկին ասում է, որ մեղրամսի շրջանը, երբ զույգերը վայելում են իրենց «կրքոտ սերը» և իդեալականացնում են իրենց զուգընկերներին, հավերժ չի տևում:
-
Դու գիտակցում ես, որ դու մեկ մարդ չես
Երբ դուք սկսում եք միասին ապրել, դուք արդեն սկսում եք գիտակցել, որ ունեք տարբեր նախապատվություններ և բնավարություններ:
-
Եթեթ դուք ուրախանում եք ձեր զուգընկերոջ հաջողություններով, ուրեմն դուք շատ լավ հարաբերություններ եք ստեղծելու:
Ապացուցված է բազմաթիվ ուսումնասիրություններով:
-
Ամենաերջանիկ ամուսնությունները լինում է լավագույն ընկերների միջև:
-
Ինչքան տարիքով մոտ են զուգընկերները, այնքան քիչ է բաժանվելու հավանականությունը:
Էմորիի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 5 տարվա տարբերություն ունեցող զուգընկերները 18% հավանականություն ունեին բաժանվելու, իսկ 10 տարվա տարբերություն ունեցողները՝ 39% հավանականություն:
-
Զույգերը, որոնք միասին չեն աշխատանքներ կատարում, ավելի շատ են վիճում:
Ամերիկացիների 60%-ը պնդում է, որ միասին տան աշխատանքներն անելը շատ կարևոր դեր է խաղում հաջողակ ամուսնություն ունենալու մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։