ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման երգում է Ջեյմս Քորդենի հետ մեքենայի մեջ
VIDEOՅոթ ու կես տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման նստում է մեքենայի առաջին նստատեղին և ավելին, մասնակցում է Ջեյմս Քորդենի հաղորդման Carpool Karaoke-ին: Ջեյմս Քորդենի The Late Late շոուն ներկայացրել է Միշել Օբամայի և Ջեյմս Քորդենի կարաոկե կատարումների թրեյլերը:
Մեքենայում Ջեյմսը և Միշել Օբաման լսում են Միսսի Էլիոտի և Բեյոնսեի երգերը:
Հիշեցնենք, որ մինչ Միշել Օբաման Ջեյմս Քորդենի Carpool Karaoke-ի հյուրերն են եղել Դեմի Լովատոն, One Direction խումբը, Ադելը, Ջասթին Բիբերը, Սթիվի Ուանդերը և այլ հայտնիներ:
Շուտով հանդիսատեսը կտեսնի Միշել Օբամայի հետ Carpool Karaoke-ի ամբողջական տարբերակը: Իսկ առայժմ կարող եք դիտել դրա թրեյլերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



