Նիսում ահաբեկչության զոհերևի հարազատները ցանկանում են դատի տալ իշխանություններին
INTERNATIONAL NEWSՆիսում տեղի ունեցած ահաբեկչության հարազատները նպատակ ունեն դատի տալ Ֆրանսիայի եւ Նիս քաղաքի իշխանություններին, որտեղ հուլիսի 14-ին Բաստիլիայի գրավման օրվա կապակցությամբ հավաքված մարդկանց բազմության մեջ էր մտել բեռնատար ավտոմեքենան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Գործակալություն տվյալներով, ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատները ցանկանում են դատական հայցով հանդես գալ Անգլիական ծովափում անվտանգության պայմանների բացակայության համար:
Ֆրանսիացի փաստաբանները, սակայն, գաղափարը տարօրինակ են համարում, քանի որ իրավական տեսանկյունից գրեթե անհնար է ապացուցել քաղաքի, կամ պետության մեղքը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



