Վանուատուի ափերին գրանցվել է 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
SOCIETYԽաղաղօվկիանոսյան Վանուատու հանրապետությունում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցնցումները արձանագրվել են տեղական ժամանակով 15:13-ին Իսանգել քաղաքից 76 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք` Թաննա կղզու ծովափին: Օջախը գտնվում էր 164.1 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգի մասին հայտարարություն չի արվել:
Վանուատու կղզին խաղաղօվկիանոսյան «Կրակե օղակ»-ի մասն է կազմում, որտեղ տեղի են ունենում Երկրագնդի ցնցումների 90%-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



