Թունիսում ոչնչացվել է ահաբեկչական բջիջ
INTERNATIONAL NEWSԹունիսի ուժայինները ոչնչացրել են երկրի հարավարևելյան Սուս նահանգում գտնվող ահաբեկչական բջիջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խմբավորման մասնակիցներից մեկը ձերբակալվել էր, ինչն օգնել է բջջի հետքը գտնել: Նրան հարցաքննելուց հետո ուժայինները օպերացիա են իրականացրել և ձերբակալել են մնացածին: Ահաբեկիչների թիվը հայտնի չէ:
2015-ի հունիսին Սուս նահանգի Էլ-Կանտաուի առողջարանում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր 40 մարդ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա էր վերցրել պատասխանատվությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



