Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Ահա թե իրականում ով է այս լուսանկարի ոստիկանը

SOCIETY

Blognews.am-ը գրում է.

Այս լուսանկարն արդեն երկրորդ օրն է՝ համացանցի ամենասիրելին է: Հուզիչ գրկախառնության այս տեսարանն ունի նախապատմություն: Ասումն են՝ լուսանկարի աղջիկը՝ Արինեն երեկվա ցույցի ժամանակ մոտեցել է ոստիկանին ու հարցրել. -եթե հրաման ստանաս ինձ վրա կրակել՝ կկրակե՞ս. -Չեմ կրակի,-եղել է պատասխանը. Ահա այս խոսքերին էլ հաջորդել է գրկախառնությունը, որը ֆիքսեցին տեղում գտնվող լրագրողական ֆոտոխցիկներն ու այն դարձավ վերջին օրերի համացանցային ամենասիրված ու ամենաշատը վերահրապարակված ֆոտոն: Համացանցային որոշ օգտատերեր քննարկում են լուսանկարն ու աղջկան հորդորում են չհավատալ ու չվստահել ոստիկանին՝ այսպիսով մեկ անգամ ևս ընդգծված ագրեսիա սերմանելով հասարակության մեջ՝ նրա անվտանգությունն ապահովող հայ ոստիկանի նկատմամբ: Որոշներն էլ իրենց իրավունք են վերապահում հայ ոստիկանին բնութագրել անպատեհ արտահայտություններով՝ մոռանալով, որ անկախ հանգամանքներից, ստեղծված իրավիճակից ու տրամադրություններից, չի կարելի նսեմացնել ու անպատվել քո քաղաքի, քո երկրի հասարակական կարգը հսկող պետական ծառայողին, ով նաև հայրենիքի համար վտանգի պահին սահման է հսկում: Օգտատերերի երրորդ խումբն էլ լուսանկարի աղջկան որակել է որպես ՛՛խաղաղության աղավնի՛՛, ով իր անմիջականությամբ կարողացել է ՛՛զինաթափել՛՛ ոստիկանին: Այնինչ՝ իրականում այս ոստիկանը աղջկա վրա կրակելու ոչ մի հրաման չէր կարող ստանալ, որովհետև ոստիկանն այդ ցույցի ժամանակ շարք էր կանգնել ոչ թե աղջկան կրակելու, այլ աղջկա անվտանգությունը ապահովելու համար, որովհետև ոստիկանը իրականում այն ապականված ու վարկաբեկված կերպարը չէ, որին արդեն քանի օր է փորձում է ներկայացնել հայկական համացանցի մի հատվածը: Ոստիկանը չի կարող կրակել անմեղ, խաղաղ ու հասարակական ոչ մի վտանգավորություն չներկայացնող աղջկա վրա գոնե այն բանի համար, որ ոստիկանն էլ մարդ է: Այո՛, մարդ է, ու հավատացեք շատ ավելի մարդկային ու բարոյական, քան շատերը, ովքեր իրենց մարդ կոչելով՝ իրավունք են վերապահում հայ ոստիկանի արժանապատվությունը նսեմացնող մեկնաբանություններ հեղեղել ողջ համացանցում, կամ էլ ՛՛ հրճվող սմայլիկ՛՛ թողնել ոստիկանության զոհված գնդապետի հուղարկավորության նյութի տակ: Ոստիկանն էլ մարդ է՝ արյուն ու մսից, զգացմունքներով ու ապրումներով, սիրող ու սիրված, ու նաև հազար անգամ ավելի կիրթ ու դաստիարակված, քան նրան անպատիժ ու լկտիաբար վիրավորող շատերը (խոսքը կոնկրետ լուսանկարի կոնկրետ ոստիկանի մասին է): Այս լուսանկարի ոստիկանը օրինակելի իրավապահ լինելուց բացի նաև բարոյական ու կիրթ մի երիտասարդ է, ով տաղանդավոր նկարիչ է ու մանկավարժի կրթություն ունի, ով այս կյանքում ունի նպատակներ ու պլաններ, ով սիրելի ընկեր է ու ծնողի հպարտություն և բնավ այս աշխարհում նրա առաքելությունը ցույցերում անպաշտպան ու անշառ աղջիկների վրա կրակելը չէ... որովհետև հայ ոստիկանը ոչ թե մեր թշնամին է, այլ մեր անվտանգության պահապանը, որին սակայն անարդարաբար ում մտքով ինչ անցնում՝ ասում է, ով ինչպես ցանկանում՝ վիրավորում է, ով ոնց կարողանում՝ դրդում է և անգամ առանց նրա ցանկությունը հարցնելու՝ ում մտքով անցնում՝ գրկում է...

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future