«Սեւանա լիճ-2016» շախմատային մրցաշարի 2-րդ տուրը եւս աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ
SPORTԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում եւս գրանցվեց բարձր արդյունավետություն. խաղարկված 5 պարտիաներից 3-ում գրանցվեց հաղթանակ, երկուսում՝ հավասար կիսվեցին միավորները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցաշարի մրցավար Նորայր Քալանթարյանը, ոչ-ոքի արդյունք է գրանցվել Սամվել Տեր-Սահակյան-Վիդիտ Սանթոշ, Դավիդ Գուիջարո-Վլադիսլավ Արտեմեւ հանդիպումներում: Մնացած պարտիաներում Յան Դուդան հաղթել է Հովհաննես Գաբուզյանին, Սամուել Սեւյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին, Վլադիմիր Օնիշչուկը՝ Արման Փաշիկյանին: Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը մեկուկես միավորով գլխավորում են Սամուել Սեւյանը, Յան Դուդան, Սամվել Տեր-Սահակյանը, Վլադիսլավ Արտեմեւը եւ Վիդիտ Սանթոշը: 1 միավոր ունի Վլադիմիր Օնիշչուկը, կեսական միավոր՝ Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Դավիդ Գուիջարոն: Առայժմ միավորներ չի վաստակել Հովհաննես Գաբուզյանը:
Խոսրով Խլղաթյան