Արթուր Սարկիսովը վիրահատվել է
SPORTՀայաստանի հավաքականի եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը վիրահատվել է Մոսկվայի մարզական վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի եվրոպական կլինիկայում: Հայ ֆուտբոլիստը ստացել էր դաստակի կոտրվածք: Առաջիկա օրերին Սարկիսովը կվերադառնա ակումբ եւ բժիշկների հսկողությամբ կանցնի վերականգնողական փուլը: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին:
Նարկոզից հետո առաջին հարցը, որ տվել է Արթուրը եղել է Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին: Այդ մասին սոցցանցում գրել է ֆուտբոլիստի եղբայրը: Սարկիսովը շատ է տխրել, որ հրավեր չի ստացել եւ չի կարող օգնել Հայաստանի հավաքականին Սերբիայի եւ Դանիայի թիմերի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



