Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Առաջիկայում վերանայվելու է ՀՀ ավիացիոն օրենսդրությունը. Հանրային խորհրդում թեմատիկ քննարկումներ են ընթացել

SOCIETY

Հանրային խորհրդում հուլիսի 20-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԽ լրատվական ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են Հանային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը, ենթահանձնաժողովի անդամներ, ավիատորներ:

Հանդիպման սկզբում Վազգեն Մանուկյանը նշել է, որ քաղավիացիայի խնդիրներն ի սկզբանե դրված են եղել Հանրային խորհրդի օրակարգում և ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվել ամենաբարձր մակարդակներով: Անդրադառնալով քաղավիացիայի ոլորտում անվտանգության, բարձրակարգ սպասարկման, տոմսերի գների հասանելիության, երկրում ֆինանսական հոսքերի ապահովման և այլ խնդիրներին` Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ այնուամենայնիվ, ավիացիան չպետք է դիտարկել զուտ որպես բիզնես, քանի որ այն հատկապես Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Այս համատեքստում քննարկվեÕ ¬ է Հայաստանում ազգային ավիացիայի ստեղծման անհրաժեշտությունը, որը որպես խնդիր պետությունն իր առջև պետք է դնի նախևառաջ ազգային անվտանգության տեսանկյունից: Այս առումով կարևորվել են պետության մասնակցությունը ազգային ավիաընկերության ձևավորման գործին, օրենսդրական դաշտի բարեփոխումները, պետական երաշխիքների տրամադրումը, ներդրումների համար գրավիչ բիզնես միջավայրի ապահովումը և այլն:

Սերգեյ Ավետիսյանը համակարծիք է եղել ազգային ավիափոխադրող ունենալու անհրաժեշտությանը` միաժամանակ նշելով, որ ազգային ավիացիայի ստեղծումը, պահպանումն ու զարգացումը լուրջ խնդիր է ողջ աշխարհում: Առհասարակ, նա ավիացիան համարել է չափազանց բարդ և մրցակցային շուկա, որտեղ լուրջ պայքար է ընթանում ոլորտում հաստատուն մնալու համար: Քննարկվել են նաև բաց երկնքի քաղաքականությունը, դրա արդյունքներն ու հետևանքները Հայաստանի ավիացիոն ոլորտի վրա, ներկա խնդիրներն ու մարտահրավերները: Առանձին քննարկման թեմա է եղել փոքր ավիացիան: Ներկաները քննարկել են ն երքին թռիչքները վերականգնելու, փոքր օդանավակայանները զարգացնելու հնարավորությունները: Սերգեյ Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել այս հարցի շուրջ առանձին հանդիպում ունենալ Հանրային խորհրդում և մանրամասն քննարկել ոլորտի զարգացման հեռանկարները:

ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթհանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը Սերգեյ Ավետիսյանի ուշադրությունը հրավիրել է ենթահանձնաժողովի կողմից մշակված օդային օրենսգրքի նախագծի վրա: Վերջինս էլ հայտնել է, որ առաջիկայում վերանայվելու է ՀՀ ավիացիոն օրենսդրությունը, որի շրջանակներում հաշվի կառնվեն նաև օդային օրենսգրքի նախագծում տեղ գտած որոշակի դրույթներ: Քննարկվել են նաև ավիատոմսերի գնագոյացման, անազնիվ մրցակցության բացառման, ավիացիայի ոլորտը ներդրումների տեսանկյունից գրավիչ դարձնելու, ավիացիոն ենթակառույցները զարգ ացնելու և մի շարք այլ խնդիրներ: Ամփոփելով քննարկումը` Վազգեն Մանուկյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման և հետագա փոխգործակցության պատրաստակամության համար: Սերգեյ Ավետիսյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել հանդիպման կազմակերպման համար և նշել, որ Հանրային խորհրդում ընդգրկված ոլորտի փորձառու մասնագետները կարող են իրեն ուղղորդել ու աջակցել Հայաստանում քաղավիացիան զարգացնելու գործում` ընդգծելով, որ ոլորտը բարդ է, նուրբ ու առանձնահատուկ:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future