Ուկրաինայի անվտանգության ծառայությունում դիտարկում են Շերեմետի սպանության վեց վարկած
INTERNATIONAL NEWSՆերկայումս Ուկրաինայի քննչական մարմինները դիտարկում են լրագրող Պավել Շերեմետի սպանության վեց վարկած: Այս մասին ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդատու Յուրի Տանդիտը, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Դրանք արդեն վեցն են, ես կարող եմ բարձրաձայնել միայն նախնական չորսը»,- ասել է Տանդիտը:
Նրա խոսքով՝ հետաքննությունն ուսումնասիրում է նաեւ ժողովրդական պատգամավոր Սերգեյ Վիսոցկու վարկածը, որի համաձայն Շերեմետի սպանությունը կարող է Ուկրաինայի պետանվտանգության հատուկ գործողության սկիզբ դառնալ:
Ոստիկանությունը ավտոմեքենայի պայթյունը, որի մեջ է գտնվել Շերեմետը, որակել է որպես կանխամտածված սպանություն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



