Ծառայությունը շատ կարեւոր է տղամարդու կյանքում. Վլադիմիր Արզումանյան
PHOTO«... Խոսք եմ քեզ տալիս, որ քո զինվորն եմ դառնալու... այսօր...Հ.Գ. չեք հասցնի կարոտել»` այսպիսի գրառում է կատարել Վլադմիր Արզումանյանը Facebook-ի իր էջում:
«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հայ մասնակցի ու հաղթողի այս հայտարարությունը անտրաբեր չթողեց մեզ. NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Վլադմիրի հետ` պարզելու, արդյոք երգիչը զորակոչվել է բանակ:
«Այժմ ծառայում եմ Ստեփանակերտում, հետագայում չգիտեմ, թե որտեղ կշարունակվի ծառայությունս»,-նշեց Վովան:
Երգիչը շատ հպարտ է բանակ զորակոչվելու առթիվ.
«Չեմ խուսափում ծառայությունից: Ինչպես տեսնում եք` ծառայում եմ: Ամեն ինչ շատ լավ է: Ծառայությունը կարեւոր է յուրաքանչյուր տղամարդու կյանքում»:
NEWS.am STYLE-ը խաղաղ ծառայություն է մաղթում Վլադիմիրին եւ մեր մյուս բոլոր զինվորներին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Վլադիմիր Արզումանյանի Facebook-ի էջից
Աղբյուրը՝ NEWS.am STYLE