Կոպենհագենում հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած Սանտա Կլաուսները
INTERNATIONAL NEWSՍուրբ ծնունդից հինգ ամիս առաջ ամբողջ աշխարհի Սանտա Կլաուսները հավաքվել են Կոպենհագենում ամենամյա կոնգրեսին մասնակցելու համար, հայտնում է Reuters–ը:
Այս տարի Դանիայի մայրաքաղաք են ժամանել 140 ձմեռային հրաշագործներ 12 երկրներից: Երեք օր շարունակ նրանք իրար հետ քննարկելու են մասնագիտական թեմաներ, հանդիպելու են երկրպագուների հետ, մասնակցելու ուրախ մրցումների: Բացի դրանից նրանք պետք է շրջեն տեսարժան վայրերում ու պատրաստվեն տոնական դեկտեմբերին:
Սանտա Կլաուսների համաշխարհային կոնգրեսը անցկացվում է 1957-ից սկսած: Ֆորումը միշտ ամռանն է կազմակերպվում: 2015-ին միջոցառման հյուրերն էին 15 երկրներից ժամանած 125 ձմեռային հրաշագործները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



