Ինչպե՞ս ուղիղ կեցվածք ունենալ
PHOTOԵթե դուք ողջ օրն աշխատում եք ձեր աշխատասեղանի առաջ՝ ուսերը կախ և մեջքը կռացած վիճակում, ապա ձեզ այս վարժությունները կօգնեն ուղղել մեջքը և լավ կեցվածք ունենալ: Մեջքը ձգելու այս վարժությունը կուղղի ձեր ողնաշարը և այն հատվածները, որոնք լարվում են ձեր կռանալու պատճառով:
Սկսենք այսպես: Պառկեք դեմքով դեպի գետինը: Ձեռքերը պետք է երկու կողմերից սեղմեն ձեր ազդրերը: Ձգեք ձեր ոտքերի մատները և ամեն անգամ, երբ շնչում եք, գետնից բարձրացրեք ձեր գլուխը, կուրծքը և ստամոսքը, ապա արտաշնչեք և դանդաղ իջեցրեք ձեր մարմինը դեպի գետինը:
Այս վարժությունը շաբաթը երեք անգամ անելով՝ կբարելավեք ձեր ազդրերի, մեջքի և ստամոքսի մկանների վիճակը և կուղղեք ձեր մեջքի կորությունը:
Մեկ այլ վարժությունը վեր նայող շան դիրքն է: Վարժությունը սկսվում է նույնկերպ, ինչպես և նախորդը. Ձեռքի ափերը դնում եք գետնին և ձեզ գետնից վեր բարձրացնում, սակայն, միևնույն ժամանակ, ձեր ոտքերի թաթերը մնում են գետնին կպած: Այս վարժությունները փորձելուց հետո դուք շատ ավելի գեղեցիկ և սլացիկ կեցվածք կունենաք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։