Գյուլը կհանդիպի Էրդողանի և Յըլդըրըմի հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հուլիսի 21-ին Անկարայում մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը:
Նախ նա կհանդիպի վարչապետ Բինալի Յըլդըրըմի, այնուհետև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ: Ավելի ուշ ակնկալվում են հանդիպումներ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի և վերջապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թեպետ դեռևս չի հստակեցվել հանդիպումների օրակարգը, այդուհանդերձ ակնկալվում է, որ կողմերը խոսելու են ռազմական ձախողված հեղաշրջումից հետո երկրում առկա իրավիճակի շուրջ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



