Դորտմունդի «Բորուսիա»-ն հայտարարել է Մարիո Գյոտցեի վերադարձի մասին
SPORTԴորտմունդի «Բորուսիա»-ն հայտարարել է,որ Մարիո Գյոտցեն վերադառնում է հարազատ ակումբ: Բուժզննումից հետո կողմերը կկնքեն չորս տարվա պայմանագիր:
«Բորուսիա»-ի երկրպագուներից շատերը ինձ չհասկացան: Կցանկանայի դարձյալ հանդիպել այդ մարդկանց եւ իմ մրցելույթներով փոխել նրանց կարծիքը: Իմ նպատակը դարձյալ լավագույն ֆուտբոլ ցուցադրելն է»,-ասել է Մարիո Գյոցեն:
Այս մասին հայտնում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Մարիո Գյոտցեն «Բավարիա»-ում անցկացրել է երեք մրցաշրջան և դարձել է Գերմանիայի եռակի չեմպիոն: Ոչ պաշտոնական տվյալներով, «Բորուսիա»-ն այժմ նրա տրանսֆերի համար վճարել է մոտ 25 միլիոն եվրո:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



