Բրազիլիայում 10 հոգի է ձերբակալվել Օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով
SOCIETYԲրազիլիայի դաշնային ձերբակալել է 10 հոգուց բաղկացած մի խումբ մարդկանց, ովքեր ամենայն հավանականությամբ պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Բրազիլիայի իշխանությունները նշել են, որ խմբավորման անդամները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդա մներ չեն, սակայն փորձել են կապ հաստատել ԻՊ-ի հետ:
Ձերբակալությունները կատարվել են Բրազիլիայի հարավային Պարանա նահանգում: Երկրի արդարադատության նախարար Ալեքսանդր Մորաեսը հայտարարել է, որ ձերբակալվածները բրազիլացիներ են: Բրազիլիայի կառավարությունն այս խնդրի առնչությամբ արտահերթ նիստ է գումարել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



