Լիլիթ Հովհաննիսյանը՝ «Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի ցանկալի ներկայացուցիչ ըստ Wiwibloggs-ի
PHOTOԲրիտանական Wiwibloggs կայքը «Եվրատեսիլ» երգի մրցույթից հետո տարբեր հետաքրքիր նախագծեր է ներկայացնում իր ընթերցողների ուշադրությանը՝ եվրատեսիլյան ինտրիգը պահելով մինչեւ հաջորդ տարի։ Այս անգամ կայքը ներկայացրել է այն ցանկալիների ցուցակը, ովքեր ըստ բլորգերների՝ արժանի են հայտնվել «Եվրատեսիլ 2017»-ի բեմին։
Կայքը 2017-ին որպես Հայաստանի ներկայացուցիչ տեսնում է Լիլիթ Հովհաննիսյանին, որն, ինչպես նշված է աղբյուրում, իր երգերում համադրում է ժամանակակից եւ ավանդական երաժշության տարրեր։
«Նրան կհաջողվի հանդիսատեսին ոտքի կանգնեցնել եւ պարացնել, ինչպես 2008-ին «Քելե-քելե» երգի ժամանակ»,- նշել է կայքի բլոգերներից Անդրանիկը՝ ցուցադրելով Լիլիթի «Դե էլ մի» երգի տեսահոլովակը։
Նշենք, որ անցյալ տարիներին տղաներն առաջարկել էին Քրիստինե Պեպելյանի եւ Իվետա Մուկուչյանի մասնակցությունը եւ ինչպես տեսնում եք՝ նրանց ցանկությունները երբեմն իրականություն են դառնում։
Հիշեցնենք, որ վերջերս կայքը հայտարարել էր նաեւ այլընտրանքային երգի մրցույթ՝ «Wiwivision 2016», որը կարելի է ասել, «Եվրատեսիլի» կրկնօրինակն էր՝ մի քանի տարբերությամբ։ Բլոգերները ընտրում էին մասնակից արտիստներին, հայտարարել քվեարկություն եւ պարզել հաղթողին։ Այս տարի նրանց ըուշադրության կենտրոնում էր հայտնվել Սոֆի Մխեյանը, որն արդյունքում զբաղեցրել էր 9-րդ տեղը։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE