Ռուսաստանը չեղարկել է դեպի Թուրքիա թռիչքների արգելքը
INTERNATIONAL NEWS«Ռոսավիացիան» հուլիսի 22-ից չեղարկել է դեպի Թուրքիա թռիչքների արգելքը: Գերատեսչության հաղորդագրությամբ Անկարան Մոսկվային վստահեցրել է, որ իշխանությունները «Թուրքիայի տարածքում ու օդանավակայաններում ՌԴ քաղաքացիների գտնվելու անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկել»:
Ավիափոխադրողները արդեն արձագանքել են «Ռոսավիացիայի» որոշմանը: «Աէրոֆլոտը» հայտնել է, որ արդեն վերականգնել է տոմսերի վաճառքը երկու ուղղություններով՝ դեպի Ստամբուլ ու Անթալիա :
Դեպի Թուրքիա թռիչքների սահմանափակումները Ռուսաստանի իշխանությունները հուլիսի 16-ին են սահմանել: Դրա պատճառը երկրում կատարված ռազմական հեղաշրջման փորձն էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



