Yerevan, 30.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արթուր Գուրունլյանը` Լոնդոնում կայացած Armenian Street Festival-ի անակնկալների եւ Իվետա Մուկուչյանի ելույթի մասին

PHOTO

Օրեր առաջ` հուլիսի 17-ին, Լոնդոնում կայացավ Armenian Street Festival միջոցառումը, որի նպատակն էր վեր հանել հայկական մշակույթն ու սերտ կապեր ստեղծել Լոնդոնում բնակվող մեր հայրենակիցների միջեւ: Այս մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին:

Ինչպե՞ս է անցել փառատոնն, ի՞նչ անակալներ են եղել ընթացքում ու ինչպե՞ս են հավաքվածներն ընդունել «Եվրատեսիլ 2016»-ի մեր ներկայացուցչին` Իվետա Մուկուչյանին. այս հարցերի պատասխանները ճշտելու նպատակով կապ հաստատեցինք Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանի հետ, որն այս տարի եղել է փառատոնի ստեղծագործական ղեկավարը.

«Սա, ուղղակի, հրաշալի իրադարձություն էր: Օրն, իսկապես, ստացված էր: Արարողությունը սկսվեց օրհնությամբ, որն իրականացրեց Սրբազան Հովակիմ Մանուկյանը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ջութակահար Լեւոն Չիլինգարյանը, «Կոմիտաս» երգչախումը, «Ախթամար» թատերախումբը եւ տաղանդավոր Գեւորգ Կարապետյանը, որը բոլորին երջանկացրեց իր դուդուկի հնրչյուններով»,-NEWS.am STYLE-ին պատմեց հայտնի պարողը` ավելացնելով, որ բոլորի համար, իսկական, անակնկալ է եղել հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ներկայությունը:

«Նա միակն է եւ անկրնելին: Ես նրան շատ եմ սիրում: Նա եւ մեր մյուս հանդիսավարները` Նուրիցա Մաթոսյանն ու Կարինե Պետրոսյանն աննկարագրելի պրոֆեսիոնալիզմով ներկայացրեցին ամբողջ միջացառումը»: 

Արթուրին խնդրեցինք նաեւ խոսել Իվետա Մուկուչյանի ելույթի մանրամասների եւ հանդիսատեսի արձագանքի մասին.

«Ի՞նչ կարող եմ ասել Իվետայի մասին: Նա գեղեցիկ է, համեստ, տաղանդավոր, շատ հիանալի կատարող է:  Հենց նա բեմ բարձրացավ, բոլորը քարացան, որպեսզի վայելեին նրա գեղեցիկ ձայնն ու ամբողջ էներգետիկան: Նա կատարեց հինգ երգ եւ հանդես եկավ «Արի յար 2» երգի ֆանտաստիկ կատարմամբ եւ, իհարկե, իր ելույթն ավարտեց Love Wave երգով, որը բուռն ընդունվեց հանդիսատեսի կողմից»: 

Ստեղծագործական ղեկավարն ավելի քան գոհ է փառատոնի արդյունքից.

«Շատ շնորհակալ եմ Դիք Պետրոսյանին եւ Սրբազան Հովակիմ Մանուկյանին` ինձ այս տարվա փառատոնի մի մասնիկը դարձնելու համար: Սա մի փառատոն է, որը ոչ միայն միավորում է հայկական համայնքի, այլեւ տարբեր ազգությունների եւ մշակույթների ներկայացուցիչներն: Հրաշալի է այն փաստը, որ մենք աշխարհին ցույց ենք տալի, որ լինելով փոքր ազգ` շատ ուժեղ ենք, երբ միավորված ենք»:   

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արթուր Գուրունլյանի եւ Վահագն Գուլաքյանի

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M