Սիրիայում խաղաղության տանող միակ ուղին երկխոսությունն Է ՄԱԿ-ի հովանու ներքո
INTERNATIONAL NEWSՍիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցման միակ միջոցը հակամարտող կողմերի քաղաքական երկխոսությունն Է ՄԱԿ-ի միջնորդությամբ: Այս դիրքորոշումն արտացոլված Է այն հայտարարության մեջ, որն ընդունվել Է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած գործողությունների մասնակից երկրների արտաքին քաղաքական եւ զինվորական գերատեսչությունների ղեկավարների՝ առաջին համատեղ հանդիպման արդյունքներով:
«Մենք (հակամարտության) կողմերին կոչ ենք անում կառուցողական կերպով ցուցադրելու ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական երկխոսության հանձնառությունը՝ որպես խաղաղության հասնելու եւ Սիրիայի միասնությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելու միակ միջոց»,- ընդգծված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



