Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր անզգուշությունը

INTERNATIONAL NEWS

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փորձում է արդարացնել Թուրքիայի եւ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունը:

Նախօրեին Զախարովան, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին Թուրքիայի միանալու հնարավորությանը, փաստացի չէր բացառել նման հնարավորությունը։ «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ ցանկացած այլ հակամարտության խաղաղ կարգավորման  կամ բանակցային գործընթացին, ապա խոսքը կարող է վերաբերել ոչ միայն Թուրքիայի միանալուն։ Ցանկացած կառուցողական աջակցություն կարելի է դիտարկել  հենց այդ տեսակետից՝ որպես կառուցողական համագործակցություն։ Եթե  պետությունը դրական առումով ավելացնելու բան ունի, ինձ թվում է, որ այստեղ ոչ մի խնդիր չի կարող լինել։ Բայց եւս մեկ անգամ եմ ասում, եթե խոսքը կառուցողական ավանդի մասին է»,– ասված էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Ակնհայտ է, որ Զախարովայի դիվանագիտական փորձերն այնքան էլ հաջողված չեն: Կարգավորման գործընթացում Անկարայի որեւէ ձեւով մասնակցության հնարավորությունն անմիջապես բացառելու փոխարեն, ինչպես նախկինում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, Զախարովան սկսում է փիլիսոփայել «հնարավորությունների եւ կառուցողական համագործակցության» թեմայով: Եվ դա այն դեպում, երբ Թուրքիան մշտապես պաշտպանել է հակամարտության կողմերից մեկի շահերն ու արդարացրել նրա գործողությունները: Բնականաբար, Զախարովան չէր կարող այդ մասին չիմանալ, եւ նրա շուտասելուկն այն մասին, թե խոսք կարող է գնալ ոչ միայն Թուրքիայի մասին, իրավիճակը չի փրկում: Սակայն որպես սեփական անզգուշության արդարացում՝ նա նախապատվությունը տվել է բոլոր լրագրողներին մեղադրելուն:

Facebook-ի նրա էջին լրագրողներին ուղղված վրդովված մեկնաբանություն է հայտնվել, որոնք սկսել են «պատասխանից սենսացիա մոդելավորել՝ իբր ԼՂ կարգավորմանը Անկարային ներառելու Մոսկվայի ցանկության մասին»: «Նրանց համար, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել կամ ապակայունացնել ղարաբաղյան կարգավորման շուրջ իրավիճակը՝ մոգոնելով նորություններ, մեկ անգամ եւս կրկնեմ: Կան գործող միջազգային մեխանիզմներ, որոնք կոչված են զբաղվելու ԼՂ կարգավորմամբ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Ըստ որում՝ ոչ ոք չի չեղարկել երկկողմանի շփումները, որոնց շրջանակում ցանկացած երկիր կարող է քննարկել  իր ներքին կամ արտաքին քաղաքականության ուղղությունները: Հարցի հիմքում այն է, թե որքանով են կառուցողական դեր կատարում կարգավորման գործընթացի մաս չհամարվող երկրները, որոնք փորձում են նպաստել կարգավորմանը: Մեծ խնդրանք՝ սադրանքի մի տրվեք, այդ թվում՝ տեղեկատվական»,- մասնավորապես գրել է Զախարովան:

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development