Ինչո՞ւ պետք չէ ամեն օր ցնցուղ ընդունել
LIFEԱմեն առավոտ ցնցուղ ընդունելը կարող է ձեզ թարմացնել և նախապատրաստել նոր օրվան, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր ցնցուղ ընդունելով դուք կարող եք վնասել ձեր մարմինը: Պարզվում է, որ ամեն օր ցնցուղ ընդունելը և հատկապես խոզանակով մարմինը մաքրելը իրականում չեն երաշխավորում առողջ մարմին ունենալը:
Հիգիենայի կանոնները պահանելու համար կարելի է շաբաթը միայն 1-2 անգամ ցնցուղ ընդունել և դա բավարար կլինի ձեր մարմնի համար:
Շատ հաճախ ցնցուղ ընդունելը և հակաբակտերիալ արտադրանքներ օգտագործելը հեռացնում են ձեր մաշկի բնական յուղը: Եթե ձեր աշխատանքը ծանր է և ցնցուղ չընդունելն անհնար է, ապա կարելի է հաճախակի լողանալ, սակայն մարզվելուց անմիջապես հետո պետք չէ վազել ցնցուղ ընդունելու: Բժիշկ Բրենդոն Միտչելն ասում է. «Ձեր մարմինը յուղեր է արտադրում և այդ պատճառով ամենօրյա ցնցուղն անհրաժեշտ չէ»: Այսպիսով, շատ հաճախ ցնցուղ ընդունելը չորացնում է ձեր մաշկը, առաջացնում է ճաքեր (բակտերիաներ կարող ներխուժել) և վնասում է ձեր մաշկի ինքնամաքրման մեխանիզմը:
Ուրեմն ի՞նչ անել: Բժիշկ Միտչելն առաջարկում է օճառով լվանալ միայն թևատակերը և այլ մարմնի մասերը, որոնք քրտնելու պատճառով վատ հոտ են արտադրում, իսկ մարմնի մյուս մասերը ուղղակի թողնել նույն վիճակում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։