«Kinder» շոկոլադի փաթեթի վրայի տղան արդեն մեծացել և իսկական ինտերնետ-աստղ է դարձել
PHOTOԱյսօր դժվար է գտնել մի երեխայի ու անգամ մեծահասակի, ով իր կյանքում գոնե մեկ անգամ փորձած չլինի «Kinder» շոկոլադը, ու առավել ևս դժվար է գտնել մեկին, ով չի հիշում այդ շոկոլադի սալիկների փաթեթի վրայի ժպտերես տղային։
Այդ կապուտաչյա տղան արդեն վաղուց մեծացել ու առնականացել է։ Նա ապրում է Լոնդոնում և սովորում է Լաֆբորոյի համալսարանում։ Ջոշ Բեյթսոնն աշխատում է որպես փրոմոութեր բրիտանական մի event-ընկերությունում, ինչպես նաև շարունակում է մոդելի կարիերան։ Բացի դրանից, Ջոշը վաղուց արդեն համացանցի իսկական աստղ է դարձել, ու նրա Instagram-ի էջն ունի 70 հազար հետևորդ։ Պատանին հաճախ սելֆիներ է հրապարակում ու կիսվում է իր հետևորդների հետ իր կյանքի վառ դրվագներով։
Այսօր դժվար է հավատալ դրան, բայց Ջոշ Բեյթսոնը հենց այն տղան է, ով ժպտում է մեզ «Kinder»-ի փաթեթի վրայից։