Հայ հայտնիներ, ովքեր նման են իրար
PHOTOՆրանք զույգեր չեն, պարզապես նման են իրար թե՛ արտաքնային տվյալներով և թե՛ խառնվածքով:
Արփի Գաբրիելյան և Ադրիանա Գալստյան
Երբ Ադրիանա Գալստյանը հայտնվեց «Ֆուլ հաուս» սիթքոմում, բոլորը նկատեցին նրա և դերասանուհի Արփի Գաբրիելյանի նմանությունը: Շատերն անգամ սկսեցին խոսել, որ Ադրիանան ամեն ինչ անում է Արփիին նմանվելու համար: Նա անգամ շպարվում, հագնվում և լուսանկարվում է Արփիի պես, թեպետ հերքում է դա:
Աննա Մանուչարյան և Էվա Խաչատրյան
Դերասանուհիներ Աննա Մանուչարյանը և Էվա Խաչատրյանն ունեն ժանգագույն փարթամ մազեր, բարձրահասակ են, սլացիկ կառուցվածով, սրանք նմանության դեռ մի մասն են: Աղջիկները նման են նաև խառնվածքով և խոսալաոճով, ինչպես նաև բնավորության գծերով:
Գոհար Գասպարյան և Սիրուշո
Գոհարը և Սիրուշոն նույնպես նման են իրար, աղջիկներն ունեն գեղեցիկ և նուրբ ժպիտ:
Նազենի Հովհաննիսյան և Տաթև Հովակիմյան
Դերասանուհիներ Նազենի Հովհաննիսյանի և Տաթև Հովակիմյանի արտաքին նմանությունն ակնհայտ է, բացի այդ, դերասանուհիները շատ են սիրում գեղեցիկ մեկնաբանություններ գրել ֆեյսբուքյան էջի իրենց յուրաքանչյուր լուսանկարի տակ:
Դիանա Մալենկո և Լիդիա Գրիգորյան
Այս աղջիկները ևս իրար նման են, նրանք անգամ թատրոնում միասին մի ներկայացման մեջ են հանդես եկել: