Լեոնարդո դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամը հավաքել է 45 միլիոն դոլար սուպերմոդելների և հայտնի աստղերի շնորհիվ
PHOTOԼեոնարդո դի Կապրիոն գիտի, թե ում պետք է հրավիրել հաջողված բարեգործական միջոցառում ունենալու համար: Հուլիսի 20-ին Լեոնարդո դի Կապրիոն Սեն Տրոպեում կազմակերպել էր իր ամենամյա բարեգործական երեկոն: Լեոյի հիմնադրամի հիմնական նպատակն է մարդկությանը իրազեկել շրջակա միջավայրի խնդիրների մասին:
Միջոցառմանը ներկա էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Բրեդլի Կուպերը և Մըրայա Քերին: Այնուամենայնիվ, երեկոյի գլխավոր հյուրերը սուպերմոդելներն էին: Ներկա էին սուպերմոդելներ Կոստանց Յաբլոնսկին, Ջոան Սմոլզը, Լիլի Դոնալդսոնը, Նաոմի Քեմպբելը, Կոկո Ռօկան, Բարբարա Պալվինը և Պետրա Նեմցովան: Երեկոյի ժամանակ ելույթ ունեցան The Weeknd-ը, Լանա Դել Ռեյը և Անդրեա Բոչելլին:
Հիշեցենք, որ անցած տարի Լեոնարդո դի Կապրիոյի հիմնադրամը հավաքել էր 15 միլիոն դոլար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։